Կարիմ Բենզեման նորամուտի խաղում դարձել է ֆանտաստիկ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (VIDEO)

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման «Ալ-Իթիհադի» կազմում իր նորամուտի ժամանակ դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Բենզեման Արաբական Չեմպիոնների գավաթի խաղում 55-րդ րոպեին խփեց Esperance ակումբի դարպասը։ 1:1 հաշվով ֆրանսիացի հարձակվողը տուգանային հրապարակից դուրս դիպուկ հարված կատարեց՝ գնդակը պտտեցնելով հեռավոր անկյունը։ Արդյունքում Կարիմի գոլն այս հանդիպմանը դարձավ հաղթական։ Հարձակվողը նաև գոլային փոխանցում կատարեց 35-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը Սաուդյան Արաբիայից է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»: 35-ամյա հարձակվողը որոշել է հեռանալ իսպանական ակումբից, որի կազմում արժանացել է «Ոսկե գնդակին»

Մադրիդի «Ռեալի» հետ Բենզեման դարձավ Իսպանիայի քառակի չեմպիոն և հինգ անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգան։

Գոլը՝ ստորև: