«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավի Էրնանդեսը խոսել է ԱՄՆ-ում «Արսենալի» հետ նախամրցաշրջանային հանդիպման մասին։ Կատալոնական ակումբը պարտվել է 3։5 հաշվով։
«Խաղի վերջում ես ասացի Միկելին, որ սա Չեմպիոնների Լիգայի խաղ էր: Նրանց ցուցաբերած ինտենսիվությունը նորմալ չէր ընկերական հանդիպման համար։ Մեզ համար դա միայն առաջին խաղն էր վիրուսից հետո։ Մեզ համար շատ դժվար էր»,- մեջբերում է Javi Relevo-ն։
Հաջորդ ընկերական խաղում «Արսենալը» կհանդիպի «Մոնակոյին» (օգոստոսի 2), իսկ «Բարսան»՝ «Ռեալին» (հուլիսի 30):