Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ախտորոշվել

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Ստեֆան Լայների մոտ լիմֆոմա են ախտորոշել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա ավստրիացի ֆուտբոլիստը պետք է մի քանի ամիս բուժում անցնի։ Հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, այն բուժվում է։ Մեծ են հավանականությունը, որ Լայները լիովին կվերականգնվի և կվերադառնա լիարժեք կյանքի: Հավանական է, որ խաղացողը կվերադառնա պրոֆեսիոնալ սպորտ:

«Մենք ամեն ինչ կանենք Ստեֆիին լավագույն բուժումը ապահովելու համար: Մաղթում ենք նրան և իր ընտանիքին ուժ և լավատեսություն այս հիվանդության դեմ պայքարում»,- ասել է «Բորուսիայի» տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Վիրկուսը։

Լիմֆոման քաղցկեղի մի տեսակ է, որն ազդում է արյան բջիջների վրա, որոնք կոչվում են լիմֆոցիտներ