Հունգարական «Դեբրեցենի» հետ դիմակայությանն ընդառաջ «Ալաշկերտը» ևս մեկ համալրում ունի: Թիմի շարքերն է համալրել նիգերիացի վինգեր Սոդիք Ֆատայը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստն ամբողջ կարիերան անցկացրել է Պորտուգալիայում՝ պաշտպանելով տեղի «Օլիվեյրենսե», «Ժիլ Վիսենտե», «Պասուշ Ֆերեյրա», «Շավիշ», «Վարզիմ», «Ակադեմիկա» և «Սպորտինգ Կովիլյա» թիմերի գույները։
«Բարի գալուստ, ընտանիք» – ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։