Մարկ-Անդրե տեր Շտեգեն. ««Ինտերը» ցույց է տվել, որ եթե քո բախտը բերի, կարող ես հասնել եզրափակիչ»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է Չեմպիոնների Լիգայի գալիք մրցաշրջանի սպասելիքներով։

«Եթե նայեք վերջին երկու տարիներին, ապա մեր նպատակը Չեմպիոնների Լիգայում շատ ավելին անելն է: Մենք լավ խաղացինք Լա Լիգայում և ցանկանում ենք շատ հեռու գնալ Չեմպիոնների Լիգայում, բայց նախ պետք է հասկանանք, թե ում ենք ստանալու խմբային փուլում, իսկ հետո քայլ առ քայլ շարժվենք։

Եղել են տարիներ, երբ կարող էինք դուրս գալ եզրափակիչ, բայց չստացվեց։ Հիմա իրավիճակն այլ է։ Անցյալ տարի մենք տպավորիչ մրցաշրջան անցկացրինք այսպիսի երիտասարդ թիմի հետ։ Մենք արժանի էինք չեմպիոնության տիտղոսին:

Այժմ մենք ավելի մրցունակ թիմ ունենք և պատրաստվում ենք դա ապացուցել Չեմպիոնների Լիգայում, դա է մեր նպատակը։ «Ինտերը» ցույց է տվել, որ եթե քո բախտը բերի, կարող ես հասնել եզրափակիչ և պայքարել տիտղոսի համար: Մենք պետք է քայլ առ քայլ գնանք դրան»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է Marca-ն։