Խվիչա Կվարացխելիան բանակցություններ է վարում «Նապոլիի» հետ պայմանագրի շուրջ

«Նապոլիի» և Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան բանակցություններ է վարում ակումբի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար։

Ինսայդեր Նիկոլո Շիրայի խոսքով՝ Կվարացխելիայի նոր պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված կլինի մինչև 2028 թվականը, իսկ աշխատավարձը տարեկան 1,1 միլիոն եվրոյից կհասնի 3 միլիոնի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին հավակնում է «Նյուքասլը»։

Ա Սերիայում իր դեբյուտային մրցաշրջանում Խվիչան 33 խաղում խփել է 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում՝ օգնելով Նապոլիին նվաճել տիտղոսը։ Մրցաշրջանի վերջում նա ճանաչվել է Սերիա Ա-ի տարվա խաղացող և Չեմպիոնների Լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։