Ուսեյն Բոլտը՝ Կիլիան Մբապպեի մասին լուրերին․ «Ես կվերադառնամ թոշակից 700 միլիոն եվրոյի դիմաց»

Օլիմպիական խաղերի և Աշխարհի բազմակի չեմպիոն Ուսեյն Բոլտը արձագանքել է այն լուրերին, որ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին առաջարկել է տարեկան 776 միլիոն դոլար (700 միլիոն եվրո) պայմանագիր:

«Ես պատրաստ եմ վերադառնալ թոշակից տարեկան 776 միլիոն դոլար աշխատավարձի դիմաց», – գրել է Բոլտը Twitter-ում։

Բոլտը 2017 թվականին հեռացավ աթլետիկայից: Դրանից հետո նա իրեն փորձել է որպես ֆուտբոլիստ ավստրալական ակումբում, որի կազմում անցկացրել է երկու ընկերական հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։