«Սաութհեմփթոնը» մերժել է «Լիվերպուլի» առաջին՝ 43 միլիոն եվրո առաջարկը «րբերի» կիսապաշտպան Ռոմեո Լավիայի համար։ «Սաութհեմփթոնը» ցանկանում է առնվազն 58 միլիոն եվրո բելգիացու համար, գրել է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը Twitter-ում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «սրբերը» չեն ընդունել մերսիսայդցիների առաջին առաջարկը, քանի որ հստակ նշել են, որ 19-ամյա ֆուտբոլիստին այս ամառ ավելի ցածր գնով բաց չեն թողնի։ Բելգիացի կիսապաշտպանի անձնական պայմանագրի պայմանները խնդիր չեն լինի «Լիվերպուլի» համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալը» և «Չելսին»։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2022/23 մրցաշրջանի 29 խաղում Ռոմեո Լավիան խփել է 1 գոլ։ «Սաութհեմփթոնը» լքեց Անգլիայի Պրեմիեր Լիգան՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի վերջին տեղը: