Էդգար Սևիկյանը գոլի հեղինակ է դարձել Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում

21-ամյա հայ ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը, ով հանդես է գալիս ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդում», դարձել է գոլի հեղինակ Ռուսաստանի գավաթի խաղարկության առաջին խաղում՝ Մոսկվայի «Դինամոյի» դեմ։

21-ամյա վինգերը խաղն սկսել է մեկնարկային րոպեներից և դաշտում անցկացրել է 69 րոպե։ Հանդիպման 7-րդ րոպեին նա կարողացել է բացել հանդիպման հաշիվը։ Այդ գոլի շնորհիվ նա կարողացել է օգնել թիմին խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ ու 11 մետրանոցներով հաղթել մրցակցին (1։1, 11 մետրանոցներ՝ 4։3)։

Էդգար Սևիկյանը գնահատվում է 500 հազար եվրո՝ ըստ transfermakt-ի։ Նա նախկինում հայտնել է, որ ցանկանում է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։