«Բարսելոնան» և «Յուվենտուսը» համաձայնության են եկել կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի վարձակալության հարցում, հայտնում է GdS via Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը պետք է համաձայնեցնի անձնական պայմանագրի պայմանները «Յուվենտուսի» հետ, որն առաջիկա օրերին նրա հետ կքննարկի անձնական պայմանները։
26-ամյա կոտդիվուարցու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։