Անգլիական երկու գրանդներ հրաժարվում են ձեռք բերել Կիլիան Մբապպեին

«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» չեն ցանկանում ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, հայտնում է Lequipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբները հրաժարվել են 24-ամյա ֆուտբոլիստի համար պայքարից։ Նախկինում նաև կատալոնական «Բարսելոնան» հրաժարվել էր ձեռք բերել Մբապպեին։

Ֆուտբոլիստի ձեռքբերման հիմնական հավակնորդներն են «Ալ-Հիլալն» ու Մադրիդի «Ռեալը»: Սաուդյան ակումբը պատրաստ է Մբապպեի տրանսֆերի համար առաջարկել 300 մլն եվրո։