Մարկուս Ռեշֆորդը հայտնել է իր երբևէ հանդիպած ամենաանհարմար մրցակցի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հայտնել է իր երբևէ հանդիպած ամենաանհարմար մրցակցի անունը։

«Իմ ամենանհարմար հակառակորդը դա Քայլ Ուոքերն է։ Նա զարմանալի ֆիզիկական ունակություններ ունի, ուստի դժվար է նրա դեմ մրցել: Պետք է փորձել նրան անակնկալի բերել, բայց նույնիսկ այդ դեպքում նա կարող է ամեն ինչ շտկել։ Ես փորձում եմ խաղալ այն դիրքերում, որտեղ նա չկա»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Անցած մրցաշրջանում Ռեշֆորդը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում։ 25-ամյա հարձակվողը դարձել է 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։