«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ ընկերական հանդիպման սպասելիքներով։
«Անհամբերությամբ եմ սպասում խաղին։ «Մանչեսթեր Սիթին» այս պահին Եվրոպայի լավագույն ակումբն է։ Սա լավ փորձություն կլինի մեզ համար։ Նման ակումբի դեմ խաղալը միշտ էլ հետաքրքիր է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին, Երևանի ժամանակով 14:30-ին։