Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը առաջարկ է ստացել «Ալ-Հիլալից», հայտնում է լրագրող Աշրաֆ Բեն-Այադը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ էր տարեկան 40 միլիոն եվրո վճարել 32-ամյա հարձակվողին։
Գրիզմանի գործող պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին։
2022/23 մրցաշրջանում նա «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 16 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։