Կոնոր Գալագերը կարող է լքել «Չելսին»

«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Վեսթ Հեմը» պաշտոնական հայտ է ներկայացրել 23-ամյա անգլիացու տրանսֆերի համար։ Անգլիական ակումբը պատրաստ է վճարել մոտ 45 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Գալագերը անցկացրել է 45 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։