«Վալենսիան» մերժել է «Միլանի» հերթական առաջարկը կիսապաշտպան Յունուս Մուսայի համար, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ ռոսոներիների վերջին առաջարկը հասել է 18 միլիոն եվրոյի, սակայն իսպանացիները մերժել են այն։ «Վալենսիան» մտադիր չէ վաճառել 20-ամյա ֆուտբոլիստին 25 միլիոն եվրոյից պակաս գումարով։
Հիշեցնենք, որ Մուսան «Արսենալի» սան է։ Նա «Վալենսիայում» է 2020 թվականից։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։