«Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ Կիլիան Մբապպեն կարող է փչացնել թիմի մթնոլորտը

«Բարսելոնան» չի դիտարկում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին գնելու տարբերակը, հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական թիմի ղեկավարությունը կարծում է, որ ֆրանսիացին կարող է փչացնել թիմի մթնոլորտը։

Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո: