«Չելսին» կարող է հրաժարվել Մոյսես Կայսեդոյին ձեռք բերելուց

«Չելսին» կարող է հրաժարվել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին ձեռք բերելուց, հայտնում է The Guardian-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Բրայթոնը» մի քանի անգամ փորձել է գործարքի մեջ ներառել «Չելսիի» պաշտպան Լևի Կոլվիլին, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս իրենց կազմում, սակայն լոնդոնցիները չեն ցանկանում բաց թողնել 20-ամյա պաշտպանին։

Նշվում է, որ «Չելսին» մտածում է բանակցությունները շարունակելու մասին, քանի որ չի ցանկանում վճարել 100 միլիոն ֆունտ ստերլինգ, որը պահանջում է «Բրայթոնը»։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո։