Մարկո Վերատին կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատիի համար կպայքարեն «Լիվերպուլը», «Ատլետիկո Մադրիդը» և սաուդյան մի քանի ակումբներ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին 70 միլիոն եվրոյի դիմաց: Անձամբ ֆուտբոլիստը՝ չի ծրագրում հեռանալ Եվրոպայից։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը Լիգա 1-ում անցկացրել է 29 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։