Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է ապաքինվել վնասվածքից և այդ պատճառով չի մասնակցի թիմի՝ ԱՄՆ-ում նախամրցաշրջանային շրջագայությանը։
Մարզչի խոսքով՝ ֆրանսիացուն առնվազն ևս մեկ ամիս է անհրաժեշտ՝ ընդհանուր խմբում մարզումներին վերադառնալու համար։
Հիշեցնենք, որ 30-ամյա Պոգբան «Յուվենտուս» է վերադարձել 2022 թվականի ամռանը, սակայն 2022/23 մրցաշրջանում խաղադաշտում անցկացրել է ընդհանուր առմամբ 160 րոպե։