Մոսկվայի «Դինամոն» և հռոմեական «Լացիոն» համաձայնության են եկել կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ իտալական թիմ տեղափոխության հարցում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կկազմի 10 մլն եվրո, գումարած 4 մլն եվրո՝ որպես բոնուս: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան։
Նշվում է, որ չնայած Զախարյանի տրանսֆերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, «Լացիոն», այնուամենայնիվ, կարող է հրաժարվել ռուսաստանցու տրանսֆերից։ Բանն այն է, որ հռոմեական ակումբը շարունակում է բանակցությունները ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադայի հետ, ով գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ «Լացիոն» կկարողանա պայմանագիր կնքել միայն նրանցից մեկի հետ, քանի որ Իտալիան սահմանափակում ունի ոչ ԵՄ երկրների ֆուտբոլիստների համար: