«Թոթենհեմը» պատրաստ է վերջնագիր ներկայացնել հարձակվող Հարի Քեյնին

«Թոթենհեմը» պատրաստ է վերջնագիր ներկայացնել հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմի» սեփականատեր Ջո Լյուիսն ակումբի նախագահ Դենիել Լևիին ասել է, որ Հարի Քեյնին վերջնագիր տա «Բավարիա» նրա հնարավոր տեղափոխության մասին լուրերի ֆոնին:

«Թոթենհեմը» մտադիր է զգուշացնել Քեյնին, որ նա կվաճառվի այս ամառ, եթե նա հրաժարվի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» Քեյնի համար առաջարկ է պատրաստում 100 միլիոն եվրոյի չափով։