Լուիս Էնրիկեն չի ողջունել ՊՍԺ-ի ղեկավարության գաղափարը

ՊՍԺ-ի նոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի ողջունել ղեկավարության գաղափարը, որը կարող է որոշել փարիզցի հարձակվող Կիլիան Մբապպեին հեռացնել խաղերից, եթե նա չերկարաձգի պայմանագիրը, հայտնում է Relevo-ն։

Ըստ աղբյուրի՝ իսպանացի մասնագետը չի կատարի Մբապպեին հիմնական թիմից հնարավորինս հեռու պահելու հրամանը, եթե ֆուտբոլիստը մնա ակումբում։ Էնրիկեն կարծում է, որ 24-ամյա ֆրանսիացին կուժեղացնի ՊՍԺ-ի խաղը՝ չնայած Քաթարի ղեկավարության ճնշմանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Մբապպեին 200 միլիոն եվրոյով՝ գումարած հարձակվողի պայմանագրով նախատեսված հավատարմության բոնուսի կեսը։ Այս գումարի բոլոր առաջարկները կընդունվեն, եթե ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը։ «Արսենալը» և «Լիվերպուլն» արդեն պատրաստ են փորձել ձեռք բերել Մբապպեին այդ պայմաններով, թեև հարձակվողը չի դիտարկում նման տարբերակները: