«Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն պայմանագիր է կնքել լոնդոնյան թիմի հետ

«Չելսին» պայմանագիր է կնքել «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեի հետ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Լոնդոնյան ակումբը ֆրանսիացու համար կարող է վճարել մոտ 45 մլն եվրո: Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն։

Օլիսեն յոթ տարի անցկացրել է «Չելսիի» ակադեմիայում (2009-ից 2016 թվականներին)։ 2022/23 մրցաշրջանում ֆրանսիացին «Քրիսթալ Փելասի» կազմում անցկացրել է 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 38 միլիոն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել «Չելսիի»՝ «Քրիսթալ Փելասին» Օլիսեի տեղափոխության առաջարկի մասին։