Հարի Քեյնը շարունակում է բանակցություններ վարել ֆրանսիական թիմի հետ

«Թոթենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը շարունակում է բանակցություններ վարել ՊՍԺ-ի հետ՝ չնայած Մյունխենի «Բավարիայի» մեծ հետաքրքրությանը: Այս մասին հայտնում է լրագրող Մատեո Մորետոն իր Twitter-ում։

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը վերջերս կապ է հաստատել անգլիացի հարձակվողի հետ տրանսֆերի հարցով։ «Թոթենհեմի» և ՊՍԺ-ի ղեկավարության միջև լավ հարաբերություններ կան, ինչը հեշտացնում է հնարավոր գործարքը, սակայն այս պահին կողմերի միջև համաձայնություն չկա տրանսֆերի վերաբերյալ։

Քեյնը տեղյակ է «Բավարիայի» մեծ հետաքրքրության մասին և դեռ վերջնական որոշում պետք է կայացնի իր ապագայի վերաբերյալ: Մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է պայմանագիր կնքել նրա հետ:

2022/23 մրցաշրջանում Հարին Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 38 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։