Ռոմելու Լուկակուին գնելու համար «Յուվենտուսը» կվաճառի թիմի երեք առանցքային ֆուտբոլիստների

«Յուվենտուսը» շարունակում է աշխատել «Չելսիից» Ռոմելու Լուկակուի տրանսֆերի իրականացման ուղղությամբ։

Բանակցությունների ընթացքում խնդիրներ չկան, Լուկակուն «Յուվենտուսի» գլխավոր նպատակն էր։ Ըստ Corriere dello Sport-ի,՝ ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է երեք տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանում ինը միլիոն եվրո աշխատավարձով:

Երբ Ռոմելուին պայմանագիր կնքելու հնարավորությունը հայտնվեց, Մասիմիլիանո Ալեգրին և «Յուվեի» նոր մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին անմիջապես մտածեցին, որ դա հիանալի տարբերակ է: Այժմ «Յուվենտուսը» փնտրում է տրանսֆերի կազմակերպման այլընտրանքային տարբերակ, որը չի պահանջի նախ Դուշան Վլահովիչի վաճառքը: Բելգիացուն ցանկանում են թիմում տեսնել ԱՄՆ-ից վերադարձից հետո, որը նախատեսված է օգոստոսի 3-ին։

Սաուդյան Արաբիայի ակումբների ներկայացուցիչները կանոնավոր կապի մեջ են Լուկակուի շրջապատի հետ։ Այնտեղից առնվազն երկու թիմ պատրաստ են Ռոմելուին շատ շահավետ պայմանագիր առաջարկել, ինչպես նաև բավարարել «Չելսիի» խնդրանքները՝ խոչընդոտելով «Յուվենտուսի» ցանկացած առաջարկ։ Սակայն Լուկակուն մտադիր չէ համաձայնել Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն, նա ցանկանում է խաղալ Եվրոպայում։ Ռոմելուն կարծում է, որ կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:

Նշվում է, որ տեղափոխության կազմակերպման հետ կապված դժվարություններ չկան։ Ե՛վ «Յուվենտուսը», և՛ Լուկակուն գիտեին, որ գործարքին պատրաստվելու համար ժամանակ կպահանջվի:

Հարմար առաջարկների դեպքում «Յուվեն» պատրաստ է բաժանվել ոչ միայն Վլահովիչից, այլ նաև Մոյզե Քինից, Ֆեդերիկո Կիեզայից և նույնիսկ Արկադիուշ Միլիկից, ում այս ամառ նա գնել է «Մարսելից» 6,3 + 1,1 միլիոն եվրոյով։ Հանուն Լուկակուի հետ պայմանագիր կնքելու ակումբը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ թվարկված հարձակվողական ոճի ֆուտբոլիստներից մի քանիսի վաճառքին: