Իսմայիլա Սարը կմիանա ֆրանսիական գրանդ ակումբի

«Ուոթֆորդի» 25-ամյա կիսապաշտպան Իսմայիլա Սարը կմիանա ֆրանսիական «Մարսելին»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր Twitter-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքի շուրջ ակումբների միջեւ արդեն ձեռք է բերվել լիակատար բանավոր համաձայնություն։ Սենեգալցի ֆուտբոլիստը հայտնվելուն պես անմիջապես ընդունել է ֆրանսիական ակումբի առաջարկը, համապատասխանաբար համաձայնեցվել են նաև պայմանագրի անձնական պայմանները։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքվի մինչև 2028 թվականի հունիսի վերջ։ «Մարսելը» սպասում է «Ուոթֆորդից» վերջնական համաձայնությանը՝ բուժզննում սահմանելու համար, որը նախատեսվում է անցկացնել առաջիկա 1-2 օրվա ընթացքում։

Չեմպիոնշիփի անցած մրցաշրջանում Իսմայիլա Սարը «Ուոթֆորդի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Սենեգալցի ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt-ի տվյալներով կազմում է 20 մլն եվրո։