Ռոմելու Լուկակուն ներողություն է խնդրել «Ինտերից»

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ներողություն է խնդրել «Ինտերից» «Յուվենտուսի» հետ բանակցությունների համար, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացի ֆուտբոլիստն իր միջնորդների միջոցով փորձել է պարզել՝ արդյոք հնարավոր է շտկել իրավիճակը և վերսկսել տրանսֆերային քննարկումները։ Այնուամենայնիվ, «ներաձուրիները» չեն պատրաստվում վերադառնալ այս տարբերակին: Հիմնական պատճառն այն է, որ թիմը վրդովված է Լուկակուի գործողություններից, ով չէր պատասխանում զանգերին, երբ փորձում էին կապ հաստատել նրա հետ։ Ֆուտբոլիստները չեն ցանկանում անհարկի լարվածություն ստեղծել հանդերձարանում։

Ավելի վաղ «Ինտերի» երկրպագուների ասոցիացիան Curva Nord-ը հայտարարություն էր տարածել՝ կապված Լուկակուի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության հետ։ Նաև թուրինյան ակումբի երկրպագուները հայտնել են, որ դեմ են 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերին։