Ջանլուիջի Դոննարուման մանրամասներ է հայտնել Փարիզի իր տանը տեղի ունեցած կողոպուտից

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման մանրամասներ է հայտնել Փարիզի իր տանը տեղի ունեցած կողոպուտից։

«Հանկարծ առավոտյան ժամը երեքին տանը մարդկանց գտնելը, կարծում եմ, ամենավատ զգացողությունն է, որ կարող ես ապրել: Ես անշարժացա, և Ալեսիան ստիպված եղավ հրաժարվել այն ամենից, ինչ ունեինք արժեքավոր։ Չեմ կարող մանրամասնել, նախաքննությունը շարունակվում է։ Ինձ և հարսնացուիս ստիպեցին լքել բնակարանը, որպեսզի անհրաժեշտ հետաքննությունը տեղի ունենա, ուստի ժամանակավորապես մնացինք հյուրանոցում։

Վախը շատ էր, բայց ավելի շատ վախենում էի, որ Ալեսիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել։ Ես անօգնական էի, կապված, ոչինչ չէի կարող անել։ Բացի այդ, ես այնքան էլ լավ չեմ խոսում ֆրանսերեն և դժվարանում էի այդ մարդկանց բացատրել, թե որտեղ են այս ամենը: Իսկ Ալեսիան նրանց հետ էր՝ դեռ շատ վախեցած։ Իսկապես հուզիչ պահեր և խորը սարսափ ու վախ նրա համար: Սարսափ, որ նրանք կարող են վնասել նրան»,- մեջբերում է Calciomercato-ն։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 21-ի գիշերը։ Դոննարուման մի աղջկա հետ ենթարկվել է բռնի գործողությունների հանցագործների կողմից, ովքեր գողացել են 500 հազար եվրո։ Կողոպտիչները կապել են նրանց, սակայն ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին կարողացել են փախչել։ Զույգը տեղափոխվել է հիվանդանոց։