«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա մարոկկացուն հավակնում է Մյունխենի «Բավարիան», որը Մանուել Նոյերին փոխարինող երկրորդ դարպասապահ է փնտրում։
Անցած մրցաշրջանում Բունուն անցկացրել է 36 հանդիպում, որոնցում բաց է թողել 60 գոլ և 7 անառիկ պահել դարպասը։