«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն կարող է կարիերան շարունակել Գերմանիայում, հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա բրազիլացին հավակնում է «Բավարիային»։ Մյունխենցիները կարող են պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ, եթե նա չտեղափոխվի «Ալ-Իթիհադ»։
Անցած մրցաշրջանում Ֆաբինյոն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 49 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։