Դիվոկ Օրիգին կարող է տեղափոխվել Իսպանիա

«Միլանի» հարձակվող Դիվոկ Օրիգին կարող է հեռանալ ակումբից այս ամառ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Նշվում է, որ ռոսոներիների գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին հույսը չի դնում հարձակվողի վրա։

Ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել «Վիլյառեալում»։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 6 միլիոն եվրո։