Սադիո Մանեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ սենեգալցին կցանկանար մնալ, սակայն մյունխենյան ակումբը պնդում է բաժանվել։
Այդ պատճառով Մանեն համաձայնել է բանակցել «Ալ-Նասրի» հետ։ Նա լրջորեն մտածում է Սաուդյան Արաբիայի մասին։
Մանեն մյունխենյան ակումբին միացել է անցյալ ամառ։ Բունդեսլիգայում նա անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։