Ջանլուիջի Դոննարուման և նրա ընկերուհին դաժան կողոպուտի զոհ են դարձել

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման և նրա ընկերուհին դաժան կողոպուտի զոհ են դարձել Փարիզի իրենց տանը։ Այս մասին հայտնում է Actu17-ը։

Ըստ աղբյուրի՝ գողությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը։ Դոննարուման և նրա ընկերուհին եղել են իրենց տանը՝ Փարիզի ութերորդ թաղամասում: Կողոպուտի զոհերը ենթարկվել են հանցագործների բռնի գործողությունների, որոնք հեռացել են գումարի հետ՝ ստանալով մոտ 500 հազար եվրո։

Դոննարումային և նրա ընկերուհուն կապել և առևանգել են, սակայն ավելի ուշ նրանց հաջողվել է փախչել և ապաստանել իրենց տան մոտ գտնվող հյուրանոցներից մեկում։ Հյուրանոցի աշխատակիցները ոստիկանություն են կանչել ու խնամել շոկային վիճակում գտնվող զույգին։ Դոննարումային և աղջկան տեղափոխել են հիվանդանոց։ Հետաքննությանը ներգրավվել է ավազակապետության դեմ պայքարի ոստիկանության բրիգադը։