«Բարսելոնան» համաձայնության է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ

«Բարսելոնան» համաձայնության է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ հարձակվող Ժոաո Ֆելիշին մեկ մրցաշրջանով վարձակալելու վերաբերյալ: Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Մարկ Մարտինեսը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը կարժենա 10 մլն եվրո, իսկ ակումբը կվճարի նաև նրա աշխատավարձի 70%-ը։ Հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնայից» կպահանջվի գնել Ֆելիշին 50 միլիոն եվրոյով:

Երեկ՝ հուլիսի 19-ին, Ֆելիշը հայտարարություն է արել «Բարսելոնայում» խաղալու ցանկության մասին։ Նա կատալոնացիների կազմում խաղալը մանկության երազանք է անվանել։ «Ատլետիկոն» բացասաբար է արձագանքել նման խոսքերին՝ ասելով, որ Ֆելիշի գործակալը գիտի, թե ինչ պայմաններով է իր հաճախորդը հեռանալու թիմից։ Նշենք, որ Ժոաոն կոնֆլիկտ ունի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ։