Նեյմար. «Ես, Մեսսին և Մբապպեն լավագույնն ենք աշխարհում»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն ասել է, թե ինչու Կիլիան Մբապպեի և Լիոնել Մեսսիի հետ հարձակվողական եռյակը չկարողացավ մեծ հաջողությունների հասնել փարիզյան կազմում:

««Գալակտիկոսները» չհաղթեցին Չեմպիոնների Լիգան, ուստի դա խնդրի միայն մի մասն է: Մենք շատ ուժեղ թիմ ունեինք։ Ես, Մեսսին և Մբապպեն այն երեք տղաներն ենք, ովքեր լավագույնն են աշխարհում, մենք դա գիտենք, բայց, ցավոք, չստացվեց, դա մեզ համար դարձավ բացասական բան։ Ակնհայտ է, որ մենք ցանկանում էինք հաղթել ամեն ինչ, մենք մտերիմ էինք հանդերձարանում, բայց երբեմն ֆուտբոլն անարդար է։», – ասել է Նեյմարը CazéTV YouTube-ի ալիքի տեսանյութում։

Նեյմարի, Մեսսիի և Մբապպեի եռյակը ՊՍԺ-ում երկու տարի խաղաց։ Այս ամառ արգենտինացի հարձակվողը հեռացավ ակումբից։ Այս ընթացքում փարիզցիներին չի հաջողվել հաղթել Չեմպիոնների Լիգայում։