«Լիվերպուլի» հարձակվող Դոմինիկ Սոբոսլայը խոսել է նոր թիմում իր նորամուտը նշելուց մասին:
«Շատ հաճելի էր։ Սա մի պահ է, որով ես և իմ ընտանիքը շատ հպարտ ենք։ Սպասում եմ նոր խաղերի «Լիվերպուլի» մարզաշապիկով։ Միշտ հաճելի է հաղթել: Մենք ամեն ինչ արեցինք այս խաղում հաղթելու համար։ Հիմա կենտրոնանանք հաջորդի վրա։ Իմ երազանքն ամբողջությամբ կիրականանա, եթե ես «Էնֆիլդում» խաղամ «Լիվերպուլի» համար, այլ ոչ թե «Լիվերպուլի» դեմ: Չեմ համբերում, թե երբ կհասնեմ այնտեղ»,- ասել է Սոբոսլայն ընկերական խաղից հետո։
Երեկ «Լիվերպուլն» անցկացրեց իր առաջին ընկերական հանդիպումը այս նախամրցաշրջանում: Հյուրերը 4։2 հաշվով հաղթեցին «Կարլսրուեին»։ Սոբոսլայն այս խաղում առաջին անգամ խաղաց թիմի կազմում։
2022/23 մրցաշրջանում Սոբոսլայը Լայպցիգի կազմում 46 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 10 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։