Հայտնի է, թե ինչու Կիլիան Մբապպեի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» չի կայանա մինչև օգոստոսի 3-ը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, ամենայն հավանականությամբ, կմեկնի իր թիմի հետ Ճապոնիայում նախամրցաշրջանային հավաքի, ուստի նրա հնարավոր տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» չի կայանա մինչև օգոստոսի 3-ը։ Այս մասին հայտնում է El Debate-ը։

Ըստ աղբյուրի՝ տարօրինակ կլիներ, եթե 24-ամյա Մբապպեն շրջագայության ընթացքում պայմանագիր կնքեր, իսկ հետո թռչեր ԱՄՆ, որտեղ գտնվում է Մադրիդի «Ռեալը»։ Երկու թիմերն էլ վերադառնում են օգոստոսի 3-ին, ուստի տրանսֆերային բանակցությունները կակտիվանան այդ օրվանից հետո: Օգոստոսի 11-ին Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնություններում մեկնարկում է նոր մրցաշրջանը, հաղորդվում է, որ ակումբները կփորձեն հարցը լուծել հենց այս ամսաթվից շուտ, եթե տրանսֆերն իսկապես կայանա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեի գործակալները խորհուրդ են տվել նրան ոչ մի փաստաթուղթ չստորագրել ակումբի հետ, եթե ցանկանում է լինել «Ռեալում»։ ՊՍԺ-ն մտադիր է երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կամ խնդրել նրան հրաժարվել 40 միլիոն եվրո հավատարմության բոնուսի կեսից: Մբապպեն այն կստանա, եթե նա մնա թիմում մինչև հուլիսի 31-ը: