ՄԼՍ-ի «Դի Սի Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին չի համաձայնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ Հյուսիսային Ամերիկայի լիգայի մասին հայտարարություններին։ Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխությունից հետո պորտուգալացին ասել է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը, որում հանդես է գալիս, ավելի լավն է, քան ՄԼՍ-ը։
«ՄԼՍ-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու ամենամեծ լիգաներից մեկը: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է Սաուդյան Արաբիան փորձում ձեռք բերել որոշակի ֆուտբոլիստների: Այսպիսով, ՄԼՍ-ի համար Մեսսիի տեղափոխությունը հսկայական գործարք էր: Ուրիշ ինչպե՞ս կարող է լիգան ցույց տալ, որ կարող է մրցել Սաուդյան Արաբիայի հետ, քան Մեսսիին ձեռք բերելը:
Այստեղ որակը շատ բարձր է։ Հավանաբար, լիգայի նկատմամբ որոշակի անհարգալից վերաբերմունք կա: Գործակալները զանգում են, և նրանց առաջարկած որոշ ֆուտբոլիստներ վիրավորված են լինում: Նրանք բոլորովին պատրաստ չեն կամ բավականաչափ լավը չեն ՄԼՍ-ում խաղալու համար»,- Ռունիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։