Յոշկո Գվարդիոլը շուտով կտեղափոխվի Անգլիա

«Լայպցիգի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Ձոշկո Գվարդիոլը մոտ ապագայում կմիանա «Մանչեսթեր Սիթիին»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի գումարի շուրջ։ Գվարդիոլն արդեն անցել է բուժզննման առաջին հատվածը։ Խորվաթը մեկ ամիս առաջ է համաձայնել «Սիթիի» հետ անձնական պայմանագրին։

2022/2023 մրցաշրջանում Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում 41 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է երեք գոլ։ Պաշտպանը Խորվաթիայի հավաքականի կազմում 7 խաղ է անցկացրել նաև ԱԱ-2022-ում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ազգային հավաքականի հետ ֆուտբոլիստը նվաճեց այս մրցաշարի բրոնզե մեդալները։

Գվարդիոլը «Լայպցիգում» է 2021 թվականի հուլիսից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 75 միլիոն եվրո։