Լուիս Էնրիկեն փորձում է վաճառել հարձակվող Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն փորձում է վաճառել հարձակվող Կիլիան Մբապպեին, եթե նա չերկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է El Debate-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա մասնագետը ցանկանում է, որ ֆրանսիացու շուրջ ստեղծված իրավիճակը որքան հնարավոր է շուտ հանգուցալուծվի։ Նա ցանկանում է, որ ակումբը վաճառի Կիլիանին, եթե 24-ամյա հարձակվողը չերկարաձգի պայմանագիրը, քանի որ փարիզցիների վաճառքից ստացված գումարով կարող է ձեռք բերել Բերնարդու Սիլվային («Մանչեսթեր Սիթի») և Դուշան Վլահովիչին («Յուվենտուս»)։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպե 2023/24 մրցաշրջանը կարող է անցկացնել պահեստայինների նստարանին, եթե չերկարաձգի պայմանագիրը։