Ջուդ Բելինգհեմը կիսվել է Մադրիդի «Ռեալում» մարզվելուց ստացած տպավորություններով։ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել հունիսին Դորտմունդի «Բորուսիայից»: Հաղորդվում էր, որ մինչմրցաշրջանի մեկնարկից հետո կիսապաշտպանը մարզվում է հատուկ ռեժիմով, որը թույլ կտա նրան հարմարվել ծնկի վնասվածքից հետո ծանրաբեռնվածությանը։
«Ամեն պահ ուրախություն է, ես իսկապես զվարճանում եմ: Ես շատ եմ սիրում իմ թիմակիցներին, ես սովորում եմ մարզչական շտաբից։
Թոնի Կրոսը մաեստրո է։ Հիմնական բանը, որի վրա ուշադրություն դարձրի, նրա փոխանցումն է։ Գնդակը թռչում է այնտեղ, որտեղ ուզում է գնալ: Մենք ընդամենը մեկ շաբաթ է, ինչ այստեղ ենք և դեռ զարգացնում ենք մեր հմտությունները, ինչը նորմալ է: Բայց դրսից դիտելուց հետո նրան մոտիկից տեսնելը իսկական հաճույք է։
Մենք ցանկանում ենք լավագույնս սկսել մրցաշրջանը, և եթե բոլորս լավ մարզավիճակում լինենք և գործի դնենք, ավելի մեծ հնարավորություն կունենանք դա անելու: Ֆիթնես մարզիչ Պինտուսը սիրում է մեզ տանջել, բայց դա նրա գործն է, և նա դա շատ լավ է անում: Նա հրաշալի մարդ է։
Երկարաժամկետ հեռանկարում մենք կտեսնենք այն աշխատանքի արդյունքները, որ հիմա անում ենք։ Նույնիսկ եթե դա տհաճ է, ավելի լավ է դա անել հիմա, քան տասը կամ տասնհինգ խաղից հետո»,- ասել է Բելինգհեմը։