Չավի Սիմոնսը վարձավճարով տեղափոխվել է Բունդեսլիգա

Հոլանդիայի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Չավի Սիմոնսը վարձավճարով տեղափոխվել է «Լայպցիգ»:

Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ Սիմոնսն ամբողջ հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Լայպցիգում», իսկ ՊՍԺ կվերադառնա 2024 թվականի հուլիսի սկզբին։ Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին ՊՍԺ-ն ակտիվացրել էր 20-ամյա կիսապաշտպանին ՊՍՎ-ից 6 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։

2022/2023 մրցաշրջանում Սիմոնսը ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 22 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 30 միլիոն եվրո: Վերջերս հայտնի դարձավ, որ Սիմոնսը ներառվել է Golden Boy 2023 մրցանակի հավակնորդների ցուցակում: