«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է թիմի հարձակվող Մեյսոն Գրինվուդի մասին։ «Դի Սի Յունայթեդի» ներկայիս մարզիչը կարծում է, որ ֆուտբոլիստը պետք է հեռանա անգլիական ակումբից:
«Մեյսոնը գտնվում է մի իրավիճակում, որտեղ նա իր կամքով չի հայտնվել։ Ես վստահ եմ, որ նա պարզապես ցանկանում է ֆուտբոլ խաղալ: Այնուամենայնիվ, ակումբի, նրա իմիջի և այլ ասպեկտների համար սա դժվար պահ է։ Կարծում եմ, որ Գրինվուդը պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» և կարիերան զարգացնի այլ վայրում:
Նա պետք է վերադառնա խաղադաշտ, նա վաղուց խաղադաշտ դուրս չի եկել: Այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել, և որքան երկար է տևել ներքին հետաքննությունը, այժմ, հավանաբար, հասել է նրան, որ Մեյսոնը պարզապես պետք է խաղա և փորձի իր կարիերան հունի մեջ գցել»,- Ռունին մեջբերում է The Athletic-ի խոսքերը: