Պաշտոնական. Բենժամեն Մենդին տեղափոխվել է «Լորյան»

Ֆրանսիական «Լորյանն» իր կայքում հայտնել է ազատ գործակալի կարգավիճակում գտնվող պաշտպան Բենժամեն Մենդիի հետ պայմանագիր կնքելու մասին։

29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է երկու տարով։ Հուլիսի 14-ին Մենդին ազատվել է բռնաբարության գործով բոլոր մեղադրանքներից։ Հետաքննության պատճառով 2018 թվականի աշխարհի չեմպիոնը մոտ երկու տարի խաղադաշտ դուրս չէր գալիս։ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը Chester Crown դատարանում անմեղ է ճանաչվել մեկ բռնաբարության և մեկ բռնաբարության փորձի համար: Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի նկատմամբ բոլոր մեղադրանքները հանվեցին։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարին Մենդիից հանվել է բռնաբարության վեց և սեռական ոտնձգության մեկ դեպք: Նույնիսկ ավելի վաղ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդարացվել էր երկու աղջիկների մեղադրանքներից, որոնք ասում էին, որ Բենժամենը բռնաբարել է իրենց խնջույքներից մեկում։