«Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզեցիները հարցում են կատարել «Թոթենհեմի» դարպասապահի վերաբերյալ։ Անձամբ ֆուտբոլիստը՝ դեմ չէ ֆրանսիական ակումբին միանալուն։
Նշվում է, որ ՊՍԺ-ն դեռևս չի շտապում բանակցություններ վարել՝ չնայած այլ ակումբների դարպասապահի նկատմամբ հետաքրքրությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լյորիսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը, սակայն դարպասապահին չի հետաքրքրել նրանց առաջարկը։