«Բարսելոնայի» նորեկ Իլկայ Գյունդողանը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի արձագանքի մասին՝ կապված իր՝ կատալոնական ակումբ տեղափոխվելու հետ։
«Ինձ համար կարևոր էր, որ Պեպը առաջինը իմացավ այս մասին: Ես շնորհակալություն հայտնեցի նրան։ Նա տխուր տեսք ուներ, բայց ինձ թվում էր, որ նա նույնպես ուրախ է, որ ես տեղափոխվում եմ նրա մանկության ակումբ, այն ակումբը, որը նա սիրում է։
Գվարդիոլան դեռ «Բարսելոնայի» երկրպագու է, նա դիտում է յուրաքանչյուր խաղ։ Երբ ինձ անհրաժեշտ լինի ինչ-որ բան իմանալ ակումբի և քաղաքի մասին, ես կդիմեմ նրան խորհուրդների համար»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։