«Վեսթ Հեմը» Դեկլան Ռայսին փոխարինող է գտել

«Վեսթ Հեմը» կիսապաշտպան Դեկլան Ռայսի «Արսենալին» վաճառելուց հետո փորձում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը։

Հաղորդվում է, որ «Վեսթ Հեմում» պայմանագրի ստորագրման գլխավոր հավակնորդը «Այաքսի» և Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Էդսոն Ալվարեսն է։

Ակումբները պետք է հնարավորինս արագ սկսեն բանակցային գործընթացը։ Ամստերդամի ակումբը 25-ամյա Էդսոնի համար կպահանջի նվազագույնը 35-40 միլիոն եվրո։

2022/2023 մրցաշրջանում Ալվարեսը «Այաքսի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։