Լուկաս Պոդոլսկի. «Հարի Քեյնը միակ հարձակվողն է, ով իսկապես կարող է օգնել «Բավարիային»»

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին խոսել է «Թոթենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի հնարավոր տեղափոխության մասին։

«Հարի Քեյնը միակ հարձակվողն է, ով իսկապես կարող է օգնել «Բավարիային»: Դասական 9 համար, նա կատարյալ է «Բավարիայի» համար»,- ասել է Պոդոլսկին Sky Sports-ի եթերում։

Նշվում է, որ «Թոթենհեմը» մերժել է «Բավարիայի» առաջին 80 միլիոն եվրո առաջարկը։