«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ բարձրակարգ ակումբ, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Հնարավոր գործարքի գումարը կարող է կազմել մոտ 35 մլն եվրո։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Անցած մրցաշրջանում պաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ ստանալով չորս դեղին քարտ։